Սնունդը և առողջությունը
Սուրճ. բարեկա՞մ, թե՞ թշնամի
Բոլոր հայտնի ըմպելիքներից սուրճը, թերևս, ամենաուշագրավն է: Դրա ազդեցությունը ուսումնասիրվել ու ուսումնասիրվում է, իրարամերժ շատ ու շատ կարծիքներ են հնչում: Սակայն վերջնական «վճիռ» այդպես էլ չի կայացվել:
Սուրճը շատերի սիրած ըմպելիքն է: Միլիոնավոր մարդիկ առավոտյան սուրճի «օգնությամբ» են արթնանում: Հազարավորներին էլ այն օգնում է կենտրոնանալ: Բացի այդ, սուրճը, ավելի ճիշտ` դրա պարունակած կոֆեինը, ուժգնացնում է ասպիրինի և մյուս ցավազրկող դեղերի ազդեցությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճն օգտակար է մտավոր աշխատանքով զբաղվողներին. դրա ազդեցությամբ, օրինակ, մեծանում է ընթերցանության արագությունը, հաշվարկների ու ինտելեկտուալ խնդիրների լուծման ունակությունը:
Սակայն տարիներ շարունակ խոսվում է նաև սուրճի հնարավոր վնասների մասին: Հնարավոր ազդեցություններից նշվում են հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, սրտային հիվանդությունները, կրծքագեղձի քաղցկեղը և արյան մեջ խոլեստերինի քանակի բարձրացումը: Սակայն վերջին տվյալներով հերքվեց թվարկված հիվանդությունների ու խմած սուրճի քանակի միջև գոյություն ունեցող կապը:
Որոշ գիտնականներ կարծում են, որ սուրճը կարող է հիպերտոնիայի՝ արյան բարձր ճնշման պատճառ դառնալ: Հանուն ճշմարտության պետք է նշենք, որ սուրճի մեջ կոֆեինի քանակը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը: Սակայն երիտասարդ (այսինքն՝ անոթների առաձգականությունը դեռևս պահպանած) օրգանիզմի համար սուրճը ոչ մի էական փոփոխությունների չի հանգեցնի: Բայց մեծահասակների համար այն իսկապես էլ կարող է հիպերտոնիայի պատճառ դառնալ:
Վերջերս հաճախ է խոսվում օսթեոպորոզի (ոսկրերի փխրունության) մասին: Ասվում է նաև, որ սուրճը նպաստում է այս հիվանդության զարգացմանը: Սակայն, կատարված հետազոտություններով պարզել են, որ նույնիսկ երդվյալ սրճամոլների այս հակումը հիվանդության պատճառ չի դառնա, հերքվեց նաև այն կարծիքը, թե հղիության ժամանակ մի քանի գավաթ սուրճը կարող է վաղաժամ ծննդաբերության հանգեցնել կամ էլ պտղի արատների պատճառ դառնալ: Խոսքն իհարկե սուրճը չարաշահելու մասին չէ: Այնուամենայնիվ, զգուշության համար բժիշկները հղիներին խորհուրդ են տալիս բավարարվել օրական 1-2 գավաթ սուրճով:
Ուրիշ տվյալներով, իբր սուրճը դանդաղեցնում է պտղի զարգացումը, ազդում նրա նյարդային համակարգի վրա՝ դարձնելով նրան դյուրագրգիռ ու անհավասարակշռված: Շատ կանանց է ծանոթ նաև հղիության առաջին եռամսյակում սուրճի նկատմամբ առաջացած զզվանքն ու անգամ սրտխառնուքի զգացումը: Նման դեպքերում առաջարկվում է խմել առանց կոֆեինի սուրճ. երբեմն կանայք սուրճի փոխարեն այդ պակասը սկսում են լրացնել շոկոլադով, կոկա-կոլայով, ինչը նույնպես անցանկալի է:
Հետաքրքիր փաստ է արձանագրվել. պարզվել է, որ ընդհանրապես սուրճ չխմող մարդիկ 2-3 անգամ ավելի հակված են Պարկինսոնի հիվանդության, քան խմողները. ստացվում է, որ Պարկինսոնի հիվանդության «նախադրյալ» ունեցողներին սուրճը, պարզապես ցուցված է:
Կա նաև մի լավ նորություն. օրական 2-3 բաժակը նույնիսկ բարերար ազդեցություն ունի տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա: Այն կանխում է քաղցկեղը, լյարդի ցիրոզն ու այլ հիվանդություններ:
Սուրճը վտանգավոր է ստամոքսի համար
Բժիշկների կարծիքով, սուրճի մեջ պարունակվող նյութերի` կոֆեինի, կատեխոլների, N-ալկոլի ու 5-հիդրօքսիտրիպտամիդի պատճառով ստամոքսում չափից ավելի աղաթթու է արտադրվում, ինչը կարող է ստամոքսի համար խիստ վտանգավոր լինել: Թվարկված վտանգահարույց նյութերի մեծ մասն էլ սուրճի հատիկների քիմիական ու շոգեմշակման արդյունքում վերանում է:
Ամերիկյան գիտնականներն ապացուցել են նաև, որ սուրճի չարաշահումը կարող է զարգացնել ագրեսիվություն, դառնալ անքնության, տարբեր պսիխոզների, էպիլեպսիայի (ընկնավորություն) և նույնիսկ պարանոյայի պատճառ:
Օրական 4-5 գավաթ սուրճը ստիպում են օրգանիզմին անընդհատ լարված լինել. հաճախանում են սրտամկանի կծկումները, դրանից բխող հետևանքները կարող են ամենևին էլ թեթև չլինել:
Ինչ էլ լինի և ինչ էլ անելու լինենք, գոյություն ունի մի ճշմարտություն, մի ոսկե կանոն` պետք է չափի զգացում ունենալ:
31.01.2011 Մեդ-Պրակտիկ
13.10.2013
Հարգելի Սեւան. բարև Ձեզ, խնդրում ենք մանրամասնել նկատողության առիթները, և մենք Ձեր գրառումները կփոխանցենք հոդվածի սկզբնաղբյուր կայքի ադմինիստրացիային:
Սեւան
12.10.2013
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ